Ռադիացիան մեղմացնող սպիտակուց են հայտնաբերել

Գիտնականները պարզել են, որ Lico B կամ «Լիկոխալկոն Բ» սպիտակուցը կարող է առողջ հյուսվածքների համար մեղմացնել ռադիացիայի ազդեցությունը։ Սա, ըստ մասնագետների, կարեւոր բացահայտում է, որը կարող է ապագայում ծառայել հատկապես օնկոլոգիայի ոլորտում։ Բանն այն է, որ ճառագայթային թերապիան օգնում է ոչնչացնել քաղցկեղային բջիջները։ Սակայն ճառագայթային թերապիայի դեպքում ռադիացիայի կողմնակի էֆեկտները վնասում են առողջ հյուվածքները եւ բարձրացնում մահացության ռիսկերը։
Նորագույն հետազոտությունների ընթացքում, որոնք իրականացվել են մկների վրա, նախքան ճառագայթային թերապիան, առողջ հյուսվածքներում ներարկվել է Lico B սպիտակուց։ Փորձերի արդյունքները եղել են հուսադրող։ Սպիտակուցը կարողացել է նվազեցնել ռադիացիայի բացասական հետեւանքները՝ մեղմացնելով բորբոքումներն ու ԴՆԹ վնասումը։ Գիտնականները նշում են, որ այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվելու են, քանի որ բացահայտումը կարող է կարեւոր կիրառական ազդեցություն ունենալ։
Կարծիքներ