20-րդ դարը պատմության մեջ կմտնի որպես Լենինի և Այնշտայնի դարաշրջան։

20-րդ դարը պատմության մեջ կմտնի որպես Լենինի և Այնշտայնի դարաշրջան։

Բերտրան Ռասելը, որը 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից մեկն է, գրում է․ «Մեր դարը պատմության մեջ կմտնի որպես Լենինի և Այնշտայնի դարաշրջան։ Նրանց հաջողվեց ավարտին հասցնել համադրության հսկայական աշխատանքը, մեկը՝ մտքի ոլորտում, իսկ մյուսը՝ գործողության։ Թվում էր, թե Լենինը համաշխարհային բուրժուազիայի կործանողն է, բայց կործանումը չէ, որ նրան հայտնի դարձրեց։ Ուրիշներն էլ կարող էին կործանել, բայց ես կասկածում եմ, թե կգտնվեր գոնե մեկը, որը կկարողանար նորից կառուցել և այդքան լավ։ Լենինն ուներ կուռ ստեղծագործ միտք, նա փիլիսոփա էր և փորձառության մեջ համակարգի ստեղծող։

Իհարկե Կոմունիզմի հաղթանակը Լենինը դիտարկում էր որպես կանխորոշված երևույթ, գիտականորեն ապացուցված, ինչպես օրինակ՝ աստղագետը կարող է կանխատեսել արևի խավարումը։ Սա էր նրան հանգիստ դարձնում դժվարությունների առջև, քաջ՝ վտանգի դեպքում: Հենց այս հիմքի վրա էլ ռուսական հեղափոխությունը նրա կողմից գնահատվում էր որպես համաշխարհային պայքարի ընդամենը մի դրվագ։
Լենինի տրամաչափի պետական գործիչներ աշխարհում հայտնվում են ոչ ավել, քան հարյուրամյակը մեկ, և դժվար թե մեզնից շատերը կապրեն այնքան, որ ևս մեկ անգամ տեսնեն մեկին, որը հավասար կլինի նրան»։