Թուրքիայում սղաճը զգալիորեն ավելացել է 

Թուրքիայում սղաճը զգալիորեն ավելացել է 

Սղաճը Թուրքիայում արագացել է՝ 80,21 տոկոսից հասնելով մինչեւ 83,45 տոկոսի։ Այս մասին հայտնում է այդ երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտը՝ ТUIK-ը։

Գիտնականներից ու տնտեսագետներից բաղկացած Սղաճի ուսումնասիրման խումբը հայտարարել է, որ կանխատեսվել էր, որ սեպտեմբերին կլինեին սպառողական ապրանքների գնաճ եւ տարեկան կտրվածքով սղաճը կհասնի 181,37 տոկոսից մինչեւ 186,27 տոկոսի։

TUIK-ն էլ նշում է, որ մեկ ամսում սպառողական ապրանքների գներն աճել են 3,08 տոկոսով։