Իմ տեր Աստվածն ասել է՝ գնա ու ժողովրդին ասա, ես էլ եկել եմ ասելու․Բագրատ Սրբազան
«Մեր պայքարի և գոյության իմաստը՝ եթե ոմանց համար իրենց գլուխն ու ստամոքսն է, մեզ համար՝ մեր տղերքին հայրենիք ու պատիվ ունենալու երազանքը վերադարձնելն է։
Ովքեր անպատիվ են՝ թող ապրեն այն միջավայրում, որ հենց իրենք են ստեղծել՝ անկախ նրանից քանի տարեկան են, ինչ ցեղ են և ումից են սերվել։ Մենք այստեղ եկել ենք պատվով, ընդունողը՝ կընդունի, չընդունողն էլ օրը կգա՝ կհասկանա թե ինչ էր, որ չընդունեց։ Իմ տեր Աստվածն ասել է՝ գնա ու ժողովրդին ասա, ես էլ եկել եմ ասելու, կընդունեն՝ շատ լավ, չեն ընդունի՝ արյունը ձեզնից չեն պահանջի, արյունն իրենց գլխին լինի»,-. Շիրակի մարզում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց, որ ընտրություն պետք է անել՝ կամ հայրենիք, պատիվ ունենք, կամ չունենք։
Կարծիքներ