Ամերիկայում նոր օր բացվեց․ Ջո Բայդեն

Ամերիկայում նոր օր բացվեց․ Ջո Բայդեն

Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հեռացավ Սպիտակ տանից իր տիկնոջ հետ, ուղեւորվելով Ֆլորիդա, ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենն իր թվիթերյան էջում գրառում կատարեց։ Գրառման մեջ մասնավորապես ասված է․ «Ամերիկայում նոր օր բացվեց»։ Հիշեցնենք, որ մի քանի ժամից՝ Երեւանի ժամանակով 21։00-ին տեղի կունենա Բայդենի երդմնակալությունը եւ նա կստանձնի լիարժեք կերպով նախագահի լիազորությունները։