Աթոռակով սպանել է ծանոթին՝ իր հետ ձկնորսության չգնալու համար

Աթոռակով սպանել է ծանոթին՝ իր հետ ձկնորսության չգնալու համար

Ռուսաստանի Կալինինգրադի մարզում 38-ամյա տղամարդը մետաղե աթոռակով մահացու հարված է հասցրել 55-ամյա ծանոթին այն բանի համար, որ վերջինս չի ցանկացել իր հետ գնալ ձկնորսության։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային կառույցը։ Հանցագործությունը տեղի է ունեցել հացկերույթի ժամանակ։ Ենթադրյալ հանցագործն, ընդ որում եղել է հյուր մահացածի տանը։ Դիակը հայտնաբերվել է հարեւանի կողմից՝ դեպքից մեկ օր անց։ Ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ հանցագործին։ Պարզվել է, որ նա նախկինում եղել է դատված։