Նուր-Սուլթանում հերքում են, որ Ղազախստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Նուր-Սուլթանում հերքում են, որ Ղազախստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի մամուլի ծառայությունը հերքել է ավելի վաղ շրջանառված այն տեղեկությունը, թե վարչապետ Մամինը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Տեղեկությունը, թե Ղազախստանի վարչապետի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս ղազախական կառավարության ղեկավարը աշխատում է ըստ իր գրաֆիկի եւ զբաղված է Նախարարների կաբինետի ընդլայնված նիստի նախապատրաստություններով, որը պետք է կայանա հուլիսի 10-ին»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ այժմ Ղազախստանը գտնվում է երկշաբաթյա կարանտինում, որը մեկնարկել է հուլիսի 5-ից եւ կավարտվի 14-ին։