Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «նիգերիական» շտամմը

Իտալիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «նիգերիական» շտամմը

Իտալիայի Լոմբարդիա նահանգի Բրեշիա քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի «նիգերիական» շտամմը։ Այս մասին հայտնում է ANSA լրատվական գործակալությունը։ Մասնագետների կարծիքով «նիգերիական» շտամմին բնորոշ են մուտացիաները, որոնց դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը հնարավոր է արդյունավետ չլինեն։

Նշենք, որ կորոնավիրուսի նիգերիական շտամմը հայտնաբերվել էր դեռ դեկտեմբեր ամսին, Նիգերիայի Օսուն քաղաքում երկու պացիենտների փորձանմուշների ստուգման ժամանակ։