Շուրջ 1 տարվա ընդմիջումից հետո սկսվել է ռուս-վրացական բանակցությունների նոր փուլը

Շուրջ 1 տարվա ընդմիջումից հետո սկսվել է ռուս-վրացական բանակցությունների նոր փուլը

Ժնևում 10-ամսյա ընդմիջումից հետո սկսվել է ռուս-վրացական բանակցությունների նոր փուլը՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հարցով: Այս մասին հայտարարել է բանակցություններում վրացական պատվիրակության ղեկավար, Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, բանակցությունների անցկացումը Ժնևում կարևոր ձեռքբերում է, առաջին հերթին այն պատճառով, որ վրաց-ռուսական հակամարտությունը միջազգային հանրության օրակարգի հիմնական հարցերից մեկն է. «Վրաստանի գործընկերների՝ Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի ջանքերը կարևոր են այսօրվա բանակցություններն ավարտի հասցնելու համար»: 

Վերջին բանակցային գործընթացը կայացել է անցած տարվա դեկտեմբերի 7-8-ը՝ Ժնևում: Հաջորդ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենար այս տարվա մարտին, սակայն չեղարկվեց: