Կալիֆորնիայում թափառաշրջիկներին առաջարկել են բնակեցնել ճամփորդական նավերի վրա

Կալիֆորնիայում թափառաշրջիկներին առաջարկել են բնակեցնել ճամփորդական նավերի վրա

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օքլենդ քաղաքի ղեկավար Ռեբեկա Կապլանը առաջարկել է թափառաշրջիկներին, որոնք վերջին շրջանում չափազանց շատացել են, բնակեցնել ճամփորդական նավերի վրա։ Այս առաջարկը Օքլենդի քաղաքային խորհուրդը մտադիր է քննարկել հաջորդ տարվա հունվար ամսին։

Կապլանը համոզված է, որ յուրաքանչյուր կրուիզային նավի վրա կարելի է բնակեցնել մինչեւ հազար թափառաշրջիկի։ Օքլենդում նրանց թիվը կազմում է 3,2 հազար։ Օքլենդի քաղաքային խորհրդի ղեկավարը հիշեցրել է, որ ճամփորդական նավերը հաջողությամբ օգտագործվում են որպես բնակելի տարածքներ՝ տարերային աղետների ժամանակ, կամ հանրային բազմամարդ միջոցառումների ժամանակ որպես ժամանակավոր բնակտարածքներ։

Նման նավեր կարելի է պարզապես վարձակալել մասնավոր սեկտորից։

Նշենք, որ թեեւ շատ նավատերեր արդեն դրական են արձագանքել այս նախագծին, սակայն տեղի նավահանգստի ղեկավարությունը գտնում է, որ դա անվտանգ չէ։