Կորոնավիրուսի պատճառով փակվել է «Մեծ Կանյոնը»

Կորոնավիրուսի պատճառով փակվել է «Մեծ Կանյոնը»

ԱՄՆ-ում կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով այցելությունների համար փակվել է «Մեծ Կանյոն» ազգային պարկը։ Այս մասին հայտնում է ազգային պարկի պաշտոնական կայքը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ազգային պարկի ղեկավարությունը նման որոշում կայացրել է՝ հիմք ունենալով Առողջապահության նախարարության եւ Կոկոնինո շրջանի գլխավոր սանիտարական բժշկի ցուցումները։

Նշենք, որ տարեկան «Մեծ Կանյոն» այցելում էր 5,5 միլիոն մարդ։