Վրաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին՝ հաքերային հարձակում իրականացնելու մեջ

Վրաստանի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին՝ հաքերային հարձակում իրականացնելու մեջ

Վրաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին հայտարարել է, որ Ռուսաստանը կապ ունի անցյալ տարի Վրաստանի նախագահի աշխատակազմի վրա կիբերհարձակումների իրականացման հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «2019-ի հոկտեմբերին Վրաստանում իրականացվեց լայնամասշտաբ կիբերհարձակում նախագահի աշխատակազմի, դատական համակարգի, տարբեր համայնքապետարանների, պետական, կոմերցիոն եւ մեդիա կազմակերպությունների վրա։ Արդյունքում տուժեցին այդ հաստատությունների սերվերները։ Վրացական կողմի եւ միջազգային գործընկերների կողմից իրականացված համատեղ հետաքննության արդյունքում պարզվեց, որ այդ կիբերհարձակումն իրականացվել է ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության կողմից»,- ասել է Կոնստանտինիդին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։