Հայտնի չէ, թե Փաշինյանը երբ կմեկնի ՌԴ

Հայտնի չէ, թե Փաշինյանը երբ կմեկնի ՌԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020 թվականի առաջին քառորդում պատրաստվում է պաշտոնական այց կատարել Ռուսաստանի Դաշնություն։

Կառավարության լրատվականից փորձեցինք ճշտել, թե ե՞րբ է պատրաստվում վարչապետն այցելել Ռուսաստան՝ նկատի ունենալով նաև, որ նամն այցելությունների օրը հայտնի է լինում ամիսներ առաջ, և այդ ամիսների ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են կատավում, հարցրել էինք նաև, թե հնարավո՞ր է, որ այցը տեղի ունենա մինչև ապրլի 5-ը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, սակայն մեզ պատասխանեցին, որ չնայած վարչապետը հայտարարել էր, որ առաջին քառորդում այց լինելու է, սակայն այս պահի դրությամբ կառավարության լրատվականին հայտնի չէ ժամկետը և հստակ ասել չեն կարող։