Նիկոլ, հրահանգդ կատարվում է․ ադրբեջանցին ջարդում է խաչքարը

Նիկոլ, հրահանգդ կատարվում է․ ադրբեջանցին ջարդում է խաչքարը

Այսօր տեսանյութ է տեղադրվել, որտեղ ադրբեջանցի քաղաքացիական անձը անհագուրդ ատելությամբ  ջարդում է խաչքարը։ Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդն է տարածել, գրառելով՝ Մեր օրեր։ Տեղանքը դեռ հստակեցվում է։ 

Հիմա մտածում եմ՝ ո՞վ պիտի բռնի ադրբեջանցու ձեռքը, երբ պետական մակարդակով վարչապետի  կողմից հայտարարվում է՝«Պետք է արգելել ճանապարհներին խաչքարեր ու խաչեր տեղադրելը։ Ու դա հայտարարում է կառավարության նիստում․

«Ուր գնում ես՝ պլաստմասից, երկաթից, հին կահույքի կտորներից, շինարարության ավելցուկից պատրաստված․․․ Ես հանձարարական եմ տվել, որ տեղի ունեցող գործընթացը ուսումնասիրենք և գնահատական տանք»։ 

«․․․Ըտենց՝ խաչեր, տապանաքարեր, կներեք արտահայտությանս՝ խաչքարեր, բայց ըտենց չէ, պետք է կանոնակարգված լինի այդ ամենը: Բոլորը խուսափում են այդ մասին խոսել»։ 
Ասում է՝ կներեք խաչքարեր։ Սա ի՞նչ է նշանակում։ Վախենու՞մ է Խաչից։ Ի դեպ Աստվածաշնչում նշված է, թե ովքեր են վախենում Խաչից։ 

Բայց հարցը դա չէ, այլ այն, որ Փաշինյանն ասում է, որ պետք է արգելել ճանապարհներին խաչքարեր ու խաչեր տեղադրել, ադրբեջանցին կատարում է։ Հիմա չասե՞ս՝ Նիկոլ, հանգի՞ստ ես, հրահանգդ կատարվում է․ ադրբեջանցին ջարդում է խաչքարը։