Մակրոնը Ղարաբաղյան հարցը քննարկել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Մակրոնը Ղարաբաղյան հարցը քննարկել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեռնային Ղարաբաղյան իրադրությունը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։ Հեռախոսազրույցների ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ ունի ցանկություն քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու համար Ղարաբաղի կրոնական եւ մշակութային ժառանգությունը։ Մակրոնը ներկայացրել է նաեւ Ֆրանսիայի առաջնահերթությունները՝ նոյեմբերի իննի կրակի դադարեցումից հետո։ Կրակի դադարեցումը թույլ է տալիս ապահովել բարեխիղճ բանակցությունների վերսկսում եւ տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձ իրենց օջախներ, ովքեր վերջին շաբաթներին հեռացել էին ռեգիոնից։