Որքան են կազմել «Գազպրոմի» կորուստները 2023 թվականին

Որքան են կազմել «Գազպրոմի» կորուստները 2023 թվականին

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկա ընկերությունը գլխավորել է 2023 թվականին վնասով աշխատող ռուսական ընկերությունների ցանկը։ Համաձայն Forbes-ի տվյալների, «Գազպրոմի» զուտ վնասն անցյալ տարի կազմել է 583,1 միլիարդ ռուբլի կամ 6,1 միլիարդ դոլար։

Պարբերականը մանրամասնում է, որ վերջին 25 տարում սա առաջին դեպքն է, որ «Գազպրոմը» նման կորուստներ է ունենում։ Ցանկում երկրորդ տեղում Ամուրյան գազաքիմիական համալիրն է, որի զուտ վնասը անցյալ տարի կազմել է 71,9 միլիարդ ռուբլի։ Եռյակը փակում է Ozon-ը, որի զուտ վնասն անցյալ տարի կազմել է 42,7 միլիարդ ռուբլի։