«Չինաստանում հիմա իսկապես ավելի ապահով է, քան Հայաստանում»

«Չինաստանում հիմա իսկապես ավելի ապահով է, քան Հայաստանում»

Չինաստանում գտնվող մեր հայրենակից Էմմա Պետրոսյանը գրել է․

«Ես չեմ հասկանում, մեր բժիշկների գիտելիքները մի կողմ, բա տրամաբանությունն էլ չի՞ աշխատում։ Ինֆեկցիոնում Չինաստանի տարբեր քաղաքներից գնացած՝ իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց ինչի՞ են նույն սենյակում պահում ժամեր շարունակ։ Ենթադրենք թե էդ մարդկանցից մեկն իսկապես վիրուսակիր է, բա մյուսների առողջությունն ինչի՞ եք վտանգի ենթարկում։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Էս նույն խնդիրը շաբաթներ առաջ ընկերներիցս մեկն էր բարձրաձայնել, ըստ տրամաբանության՝ դրանից հետո պիտի որ ավելի ուշադիր լինեին։ Բայց չէ, նույն խնդրի մասին հիմա էլ ընկերներիցս մեկ ուրիշն է բարձրաձայնում։ Ես գնալով համոզվում եմ, որ Չինաստանում հիմա իսկապես ավելի ապահով է, քան՝ Հայաստանում։ Էստեղ գոնե գիտեն, թե ինչպես է պետք վարվել տվյալ դեպքերում։ Աստված չանի՝ վիրուսը հասնի Հայաստան, կորած ենք։ Առանց այդ էլ վտանգն ավելի է մեծանում, մեր հարեւան Իրանում արդեն մահվան դեպքեր են գրանցվել։ Հիմա ի՞նչ՝ Իրանից եկած քաղաքացիների՞ն էլ եք Չինաստանից եկածների հետ նույն սենյակում պահելու։ Ախր շոու չպիտի արվի, ավելի լուրջ ու պատասխանատու մոտեցեք հարցին։ Էլ չասեմ, որ քանի որ այսօր շաբաթ է, որոշել են այդ մարդկանց երկուշաբթի օրը թեստավորել։ Դե իսկ էդ օրերի ընթացքում էլ թե քանի մարդ դեռ կավելանա նույն սենյակում, ո՞վ իմանա։
Հույս ունեմ՝ Առողջապահության նախարարությունն ավելի լուրջ կսկսի մոտենալ այս հարցին։
Հ. Գ. Տեղադրում եմ շաբաթներ առաջ ընկերներիցս մեկի կողմից արված ու ֆբ-ում հրապարակված ֆոտոն՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Էս մարդկանց կապող միակ բանն այն է, որ բոլորն էլ Չինաստանից են եկել»։