Բնակարանների գումարը վճարել ենք, շենքը չկա, երկու տարի է խաբում են. կառավարության մոտ ակցիա է

Բնակարանների գումարը վճարել ենք, շենքը չկա, երկու տարի է խաբում են. կառավարության մոտ ակցիա է

Կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Այստեղ են «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շահառուները: Հավաքվածների պնդմամբ՝ կառուցապատողներն արդեն երկու տարի է՝ խաբում են շուրջ 90 բնակարանատիրոջ, շենքն այդպես էլ չեն կառուցում։ Ակցիայի մասնակիցները ասում են՝ վճարել են բնակարանների գումարը, սակայն այդպես էլ բնակարան չեն ստացել, իսկ կառուցապատողը չկա։

Բնակարանների շահառուները ուզում են կառավարության ներկայացուցիչներից լսել՝ ինչ է լինելու իրենց բնակարանների ճակատագրերի հետ ու սպասում են հանդիպման կառավարության որևէ անդամի հետ։ Նրանք վերահսկողություն են պահանջում կառավարության կողմից։