Time-ը Բայդենի նկարն է հրապարակել՝ քարուքանդ եղած Օվալաձեւ աշխատասենյակում

Time-ը Բայդենի նկարն է հրապարակել՝ քարուքանդ եղած Օվալաձեւ աշխատասենյակում

Ամերիկյան Time հանդեսի նոր համարը նվիրված է ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենին։ Հանդեսի շապիկին պատկերված է ԱՄՆ նոր նախագահը՝ քարուքանդ եղած Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում։ Ավերված աշխատասենյակում, որը պատկերված է նկարում եւ խորհրդանշում է թրամփյան ժամանակները, ամեն բան հիշեցնում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Սիմվոլիկան բավական հետաքրքիր է, հատկապես, որ նկարում Բայդենը լուսամուտից դուրս է նայում։ Ըստ ամենայնի, նկարի հեղինակները հասկացնում են, թե որքան շատ բան կա անելիք, Թրամփի ավերածությունները մաքրելու եւ վերականգնելու համար, եւ որքան բարդ է լինելու դեմոկրատներին եւ հանրապետականներին միավորելը։