ԱՄՆ-ն մտադիր չէ «պատերազմել» Իրանի հետ․ դեսպան

ԱՄՆ-ն մտադիր չէ «պատերազմել» Իրանի հետ․ դեսպան

Վաշինգտոնը Թեհրանի հետ էսկալացիայի չի ձգտում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակը Իրանի հետ հարաբերությունների դեէսկալացիան է, այլ ոչ թե՝ էսկալացիան։ 
Դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները զուտ պաշտպանական բնույթ են կրել։

Միաժամանակ, Վուդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իրանի «աննախադեպ լայնածավալ հարձակումը» Իսրայելի վրա և պահանջել, որ Թեհրանն ու նրա վստահված անձինք զերծ մնան հետագա ագրեսիվ գործողություններից: