«Հրապարակ». Նախարարի տեղակալի հետ կոնֆլիկտը՝ աշխատանքից ազատվելու պատճառ
Արդարադատության նախկին փոխնախարար Արտակ Ասատրյանը, որը մի քանի ամիս առաջ նշանակվել էր նախարարության աշխատակազմի ղեկավար, մեր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ հավաքել է իրերն ու հեռացել նախարարությունից: Պատճառը, մեր տեղեկություններով, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ ունեցած կոնֆլիկտն է:
Ասատրյանից բացի, «առաջարկել» են դիմում գրել-գնալ նաեւ երկարամյա աշխատակից Կարեն Հակոբյանին, որը հակակոռուպցիոն եւ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետն էր։ Մենք կապվեցինք արդարադատության նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից հաստատեցին, որ Արտակ Ասատրյանն ազատման դիմում է գրել:
Կարծիքներ