Անձնագրերը կվերադարձվեն «Ռեստարտի» անդամներին

Անձնագրերը կվերադարձվեն «Ռեստարտի» անդամներին

Մենք արդեն հայտնել էինք, որ «Աղբի գործով» դատական նիստը հերթական անգամ կարող է հետաձգվել, քանի որ Նարեկ Մալյանի փաստաբանը նոր է վերադարձել արտերկրից և միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգելու համար։

Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ նիստը հետաձգել-չհետաձգելու հետ կապված միջնորդությունը դեռ կքննարկվի։

Հայտնի է, որ «Ռեստարտ» նախաձեռնության 6 անդամներից՝ Դավիթ Պետրոսյանից, Դավիթ Սիմոնյանից, Արամայիս Պետրոսյանից, Գարիկ Միսկարյանից, Հրաչյա Խլղաթյանից և Յուրի Ավագյանից գործի շրջանակում անձնագրերը վերցվել են։

Պաշտպանության կողմը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի անձնագրերը հետ վերադարձվեն «Ռեստարտի» անդամներին, քանի որ, ըստ ուսանողական կառույցի ներկայացուցիչների, իրենք անձնագրերի բացակայությամբ չեն կարողանա առօրյայում մի շարք գործարքներ կատարել։

Դատարանը բավարարեց միջնորդությունը, անձնագրերը կվերադարձվեն «Ռեստարտի» անդամներին։