Լավրովը սխա՞լ է ասել. ո՞րն է ՔՊ-ի դիրքորոշումը (տեսանյութ)

Լավրովը սխա՞լ է ասել. ո՞րն է ՔՊ-ի դիրքորոշումը (տեսանյութ)

ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ասուլիսում պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում եվրոպացի գործընկերների հետ արցախյան հարցի շուրջ իրենց քննարկումներին` պատմելով, թե ինչի վրա ենք իրենք շեշտը դրել արցախյան հարցի կարգավորման հարցում:

Hraparak.am-ը հետաքրքրվեց նաև, թե ինչ կարող է ասել Լավրովի այն հայտարարության մասով, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում անդրադարձ կատարելով Ալմա-Աթայի հռչակագրին, դրանով փաստացի ընդունել է Արցախը Ադրբեջանի կազմում:

Մեր հարցին պատասխանեց Մարիա Կարապետյանը` նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա պետական սահման, և այդ հռչակագիրը Արցախի հետ որևէ կապ չունի:

Այսինքն` սխա՞լ է ասել Լավրովը, Աղաջանյանն արձագանքեց, որ դրանով իրենք փաստում են, ու իրենց դիրքորոշումը այդպիսին է, իսկ թե դա ինչքանով է համապատասխանում Լավրովի հայտարարությանը, հետեւությունները թողնում է մեզ:

Մանրամասն` տեսանյութում