Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։ Այսօր ավարտվում է քառորդ եզրափակիչ փուլը. գրում է armsport-ը:

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրայի դեմ մրցավեճում երեկ ձեռք բերած առավելությունը զարգացրեց նաև այսօր։ Լևոնը երեկ կայացած պարտիաներից մեկում հաղթել էր, մյուս երեքն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով։

Այսօր Արոնյանը երկու անընդմեջ հաղթանակ տարավ ու նվաճեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։ Նակամուրան անգամ մյուս երկու պարտիաներում հաղթելու դեպքում չի հասնի Արոնյանին։