Ինչու՞ են թուրք պատգամավորները ժամանել Մոսկվա

Ինչու՞ են թուրք պատգամավորները ժամանել Մոսկվա

Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու երկկողմ և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտոնական շփումների համար ժամանել է Մոսկվա։ 

Հուսով եմ, որ հանդիպումները, որոնք մենք կանցկացնենք՝ մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար արդյունավետ կլինեն», - սոցցանցում ասել է պատվիրակության նախագահ Ֆուաթ Օքթայը։