ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը (մաս 6)
Ե՛կ վարդապետ ու մի խենթացիր` Նարիմանովի խոսնակ, վարչապետի թեկնածու, Վարուժանը նույնպես սգում է
Ժիրայրի պատվիրատուները առաջնային էին համարում թիրախավորումն ազգային ազատագրական պայքարի մարտիկներին: Եվ հենց նրա վրա է դրված նաև պարտականություն, մի տանիքի տակ հավաքել ազգային ազատագրական պայքարի մարտիկներին, որպեսզի նրանց ուղղորդեն: Իսկ բոլոր նրանք ովքեր մերժել են իրենց մասնակցությունը կեղծիքին, ապա այդ մարդկանց նա պարտավոր է արատավորել և սևացնել:
2017 թվականի հուլիսի 20-ին Վարուժան Ավետիսյանը, որպես Սասնա Ծռերի խոսնակ, «Արմավիր» ՔԿՀ-ից` զրպարտում և պիտակավորում էր Գինոսյանին, նա հայտարարում էր, մեջբերում եմ.
«Գինոսյա՛ն, կողմնորոշվի՛ր․․․ Լսել եմ, որ օրեր առաջ Գագիկ Գինոսյանը մի միջոցառման ժամանակ կանգնած է եղել Սերժ Սարգսյանի կողքին և դեռ Նժդեհից էլ մեջբերում է կատարել իրեն բնորոշ պաթետիկ ոճով։ Եթե լսածս համապատասխանում է իրականությանը, ապա Գինոսյանը թող այսուհետև ոչ թե Նժդեհից, այլ Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ВЧК)՝ Ադրբեջանի և Հայաստանի ստորաբաժանման նախագահ Գևորգ Աթարբեկովից մեջբերումներ կատարի։ Օրինակ, որ հանուն համաշխարհային հեղափոխության (այսօր արդեն բացահայտված տարբերակով՝ հանուն ռուսական կայսրապետության և ռուս-թյուրք գործակցության) կարելի է զոհաբերել Հայաստանը։ Համենայն դեպս, այդպես ավելի ազնիվ կլինի։ Քանի որ Լեոնիդ Ազգալդյանից հետո Սերժ Սարգսյանի կողքին կանգնելուն համապատասխանում է, Նժդեհի հայրենապաշտ սրի փոխարեն Աթարբեկովի հայրենասպան կացինը գովերգելը»։
Համոզված եմ, որ այս հայտարարության տեքստը նպատակ ուներ շանտաժի ենթարկել Գինոսյանին, քանի որ նա մերժել էր իր մասնակցությունը Ժիրայրի ավանտյուրաներին: Եվ այս խոսքերն ասում է մեկը, ով իր ողջ գիտակից կյանքում ծառայել է հենց արդի (ВЧК)-ի աշխատակից Նարիմանով մականվամբ՝ Սերժ Սարգսյանին: Մինչև պաշտոնապես պաշտպանության նախարարությունից դուրս գալը Վարուժանը շուրջ երեք տարի աշխատում էր համատեղության կարգով, նա միևնույն ժամանակ հանդիսանում էր և՛ պետական պաշտոնյա, և՛ կեղծ ընդդիմադիր՝ Ժիրայրի «շարժումների» խոսնակ: 2013 թվականին Վարուժանը թողնելով իր բարձ վարձատրությամբ աշխատավարձը պաշտպանության նախարարությունում, ամբողջ հաստիքով աշխատանքի անցավ 4-ամյա դպրոցական կրթությամբ Ժիրայրի մոտ, որպես նրա խոսնակ և հայտարարություններ կազմող` գրագիր (писарь): Հետագայում նաև նրա վրա դրվեց մեր նկատմամբ վերահսկողությունը ՊՊԾ գնդի գրավման օպերացիայում, ինչը նա կատարեց փայլուն: ՊՊԾ գնդից դուրս գալուց նա գիտեր, որ միառժամանակ անց Սերժը պետք է փոխանցեր իշխանությունը: Նա այդ մասին նաև հայտարարեց` երբ Վանեցյանի հետ կատարում էր մեր հանձնում-ընդունումը, նա նաև հայտարարեց, որ բավարարված է Սասնա Ծռեր ապստամբության արդյունքներից: Այդ արդյունքներին բարձր գնահատական տվեց նաև Սերժը` 2016 թվականի օգոստոսի 1-ին հայտարարելով, որ ինքը և իր շրջապատը ավելի ուժեղ են դարձել:
Վարուժա՛ն, քեզանից և Նարիմանովից խոսիր, ասա որ Ադրբեջանի և Հայաստանի ստորաբաժանման նախագահի գանձապահ (кассир) Գոդ Նիսանովի և այլոց կողմից հատկացված գումարներով կեղծ հեղափոխություն էիք սարքում և «նեցուգ լինում Նիգոլին»: Խոսիր հիմա և ասա՛, որ արդի (ВЧК)-ի աշխատակիցները նոր ողբերգություն են պատրաստում մեր ազգի գլխին, ասա՛ որ դուք էլ նորացված բոլշևիկների նույն ծրագիրն եք իրականացնում:
Վարուժա՛ն ասա, որ Նարիմանովը և արդի (ВЧК)-ն էին քեզ հանձնարարել որպես ուղեկցող պահակ մեզ մտցնել ՊՊԾ գունդ և այնտեղ պահել երկու շաբաթ: Պատմի՛ր, որ գերազանցությամբ կատարեցիր հաղորդիչի դերը՝ ՊՊԾ գնդից: Պատմի՛ր, ի՞նչ խոսեցիր կեսգիշերին, երբ մենակ դուրս եկար ՊՊԾ գնդից և հանդիպեցիր Կուտոյանին: Պատմի՛ր, ի՞նչ էիր առանձին քննարկում Վիտոյի հետ: Եթե չէիր ծառայում Նարիմանովին, ապա դա կանեիր մեր ներկայությամբ: Եթե չէիր ծառայում Նարիմանովին, ապա չէիր կարող կապ և հնրավորություն ունենալ անվտանգ գտնվել նրանց կողքին նույն վայրում միայնակ: Ասա՛, որ ծառաել և ծառայում ես արդի (ВЧК)-ին, ասա որ իրենք են ասում ինչ տեքստ բղավես:
Վարուժա՛ն, Սերժի մոտ կանգնողը դու ես և քո մտերիմ (քավոր-սանիկ)` Վահե Գրիգորյանը (ՍԴ դատավոր), ում հետ միասին երիտասարդ տարիքից մտել եք Սերժի ղեկաված (кантора-ն) և ծառայում եք նրան առայսօր: Այնպես եք ծառայել, որ Վահեն ղեկավարելով փաստաբանական խումբը չէր մասնակցել ոստիկան Գագիկ Մկրտչյանի դատաբժշկական փորձաքննությանը, որ հետագայում` ավելի դյուրին կեղծիքների միջոցով, ինձ վերագրվեր սպանություն, որը պետք էր Սերժին: Վարուժա՛ն, Վահեին Սերժը խոսք էր տվել դարձներ ՍԴ նախագահ, բայց դարձրեց ՍԴ դատավոր, քեզ խոսք է տվել դարձնել վարչապետ, բայց չի դարձնելու: Սերժն իր շրջապատին էլ վստահեցրել է, որ հեսա Նիկոլին ճամփում են և իրենք վերադառնան:
Քանի որ, ի հեճուկս նենգ պատվերի իմ արդարության վերաբերյալ ապացույցներն այնքան ճչացող էին, որ արձակվեց արդարացման դատական ակտ և ես շուրջ տաս ամիս գնտվեցի ազատության մեջ՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում պատահաբար փողոցում հանդիպեցի Գագիկ Գինոսյանին: Նա ինձ կանչեց, փաթաթվեց և ասեց, որ ուզում էր հատուկ հանդիպել ու ինձ հետ խոսել Վարուժանի և այլոց մասին: Նա ասեց, որ տեղյակ է իմ նկատմաբ կատարվածից և պատմեց թե ինչ են արել իր նկատմամբ: Իր դստեր պսակադրության օրը Վարուժանի անունից հրապարակել են վերոնշյալ չարախոս տեքստը: Այս տեքստի մասին Սասնա Ծռերի անդամները տեղեկացված չեն եղել, մեկը ես կարող եմ պնդել, որ ես տեղեկացված չեմ եղել:
Վարուժա՛ն, ուզում ես մոտ եղիր արդի (ВЧК)-ին ու վերջին բոլշևիկ Նարիմանովին, ուզում ես ծառայիր նրանց, ուզում ես կեղծ սգա իրենց պես, ուզում ես կեղծ բղավիր՝ ապագաղութացում, միևնույնն է՝ և՛ դու, և՛վերջին բոլշևիկ Նարիմանովն այլևս անելիք չունեք։
Գինոսյանը գնաց Ազգալդյանի մոտ, որ նրանք միասին վերադառնան։ Նրանք շուտով վերադառնալու են, որպեսզի պատժվեն՝ քո և Նարիմանովի նմանները․․․
(Շարունակելի)
Արմեն Բիլյան
«Արմավիր» ՔԿՀ
12 փետրվարի, 2024թ․
Կարծիքներ