Թուրքական բանակը նոր հակաահաբեկչական գործողություն է սկսել Իրաքում

Թուրքական բանակը նոր հակաահաբեկչական գործողություն է սկսել Իրաքում

Թուրքական զորքը նոր հակաահաբեկչական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքի Սինաթ-Հաֆթանին շրջանում։ Այն կոչվել է Pençe-3։

Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Օպերացիայի նպատակն է ապահովել թուրքական սահմանի անվտանգությունը եւ ոչնչացնել ահաբեկիչներին եւ նրանք թաքստոցները այդ շրջանում։ Օպերացիան իրականացվում է օդուժի եւ դրոնների միջոցով։