Ես ԱԱԾ-ի հայտարարության մեջ հերքում չեմ տեսել․ ԱԽ քարտուղար (տեսանյութ)

Ես ԱԱԾ-ի հայտարարության մեջ հերքում չեմ տեսել․ ԱԽ քարտուղար (տեսանյութ)

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանը 37 թվի Սովետական Հայաստանի վերածելու մասին պնդումներին, հայտարարեց, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ «37 թվի» պայմաններում գրանցում է ժողովրդավարության առաջընթաց։

Անդրադառնալով նաև ՀԺ-ում տպագրված հոդվածին, որտեղ դատողություն է արվում այն մասին, թե պետական հեղաշրջման փորձ է եղել Հայաստանում, Գրիգորյանը նորից պնդեց, որ նման փորձ արվել է։

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԱԾ-ն հերքել է, որ նման փորձ եղել է, հիմա ո՞ւմ հավատանք, իրե՞ն, թե՞ ԱԱԾ-ին, ԱԱԽ քարտուղարն ասաց․«Պատասխանը, եթե ավելի հստակ կարդաք, էնպես չի, ինչպես դուք էս պահին կարդում եք, որովհետև պատասխանը մի քիչ այլ է։ Ես այդ հայտարարության մեջ հերքում չեմ տեսել»։

Մանրամասն՝ տեսանյութում։