Մարտերը Իդլիբում սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

Մարտերը Իդլիբում սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ մարտերը սիրիական Իդլիբում սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի նախագահը ասել է, որ Իդլիբում սրացում նաեւ հարվածում է Սիրիական կարգավորմանն ընդհանուր առմամբ եւ Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի գործողությունները կարող են հանգեցնել մարդասիրական աղետի։ Երկու նախագահները, տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաեւ ռուս-թուրքական հարաբերություններն ու Լիբիայում տիրող վիճակը։