Պուտինն ունի միայն նավթ եւ միջուկային զենք․ Բայդեն

Պուտինն ունի միայն նավթ եւ միջուկային զենք․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդնեը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը հիմնվում է բացառապես միջուկային զենքի եւ նավթային ռեսուրսների վրա։ Հանդես գալով ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակում տեղի ունեցած հավաքի ժամանակ, ԱՄՆ նախագահը հիշեցրել է իր եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ժնեւյան հանդիպման մասին։

Ըստ Բայդենի, իր «ռուս գործընկերն ունի իրական խնդիր», քանի որ ղեկավարում է «մի տնտեսություն, որը ունի միջուկային զենք եւ նավթային ռեսուրսներ եւ ուրիշ ոչինչ»։ «Նա գիտի, որ իրականում գտնվում է տհաճ վիճակում եւ դա նրան, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է դարձնում»,- ասել է ԱՄՆ նախագահը։