Գլխավոր դատախազն ասաց՝ պատրաստ է միջնորդություն ներկայացնել. բժիշկները Չարչյանի հարցով հանդիպել են Արթուր Դավթյանին

Գլխավոր դատախազն ասաց՝ պատրաստ է միջնորդություն ներկայացնել. բժիշկները Չարչյանի հարցով հանդիպել են Արթուր Դավթյանին

Գրել էինք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումից հետո բժիշկները հերթական բողոքի ակցիան են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Քիչ առաջ բողոքի ակցիան առաջնորդող ԵՊԲՀ դասախոս Սամվել Սահակյանին իր աշխատասենյակում ընդունել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Սահակյանը տեղեկացրեց, որ ոգևորված է Դավթյանի հետ հանդիպումից, քանի որ լավ վերաբերմունքի են արժանացել թե ինքը, թե իր կոլեգաները։ Դավթյանը, ըստ բժշկի, խոսք է տվել միջնորդություն ներկայացնել նիստ գումարելու համար, որի ընթացքում պետք է միջնորդության հարցը քննարկվի, եթե հիվանդությունների համապատասխան ախտորոշումների փաստաթղթեր ներկայացնեն։

«Հիմա թե ինքը կանի, թե մեկ այլ դատախազ, չգիտեմ, բայց նա ասաց , որ պատրաստ է դա անել։ Նա ինձ ասաց, որ դատախազությունը ամենևին մտադրություն չունի Չարչյանին դիտավորյալ կալանքի տակ պահել»,- ասաց Սահակյանը։ 

Այժմ ակցիայի մասնակից բժիշկները երթով շարժվում են առողջապահության նախարարության մոտ, հույս ունեն, որ նախարարը նույնպես ընդունելու է իրենց։