Ռուստամ Գասպարյանի որդին զոհվել է, ինքն էլ ծանր վիրավոր է

Ռուստամ Գասպարյանի որդին զոհվել է, ինքն էլ ծանր վիրավոր է

Քիչ առաջ տեղեկացանք,որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամաբոր Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին,իսկ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում:

Նա այս պահին հոսպիտալում է,ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը մեզ փոխանցեց,որ քիչ առաջ ավարտվել է վիրահատությունը,այլ մանրամասների պատգամավորը չի տիրապետում։

Հ․Գ-Ժամը 14.30-ին կրկին կապ հաստատեցինք  Արայիկ Աղաբաբյանի հետ, մեզ փոխանցեց, որ  Ստեփանակերտում վիրահատությունից հետո Ռուստամ Գասպարյանին տեղափոխել են Գորիս․«Սպասում են վիճակը կայունանա, տեղափոխեն Երեւան։ Բժիշկները նրա վիճակը կայուն ծանր են գնահատում»,-ասաց պատգամավորը։