Կոչ են արել անհապաղ օգնություն հատկացնել Աֆղանստանին

Կոչ են արել անհապաղ օգնություն հատկացնել Աֆղանստանին

Աֆղանստանը եւ վերջինիս հարեւան պետությունները կարիք ունեն անհապաղ հումանիտար օգնության, այլապես անխուսափելի կլինի մարդասիրական աղետը։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի հետ հարաբերությունների հարցերով զբաղվող եվրախորհրդարանական պատվիրակության ղեկավար Պյատրաս Աուշտրավիչուսը։ «Աֆղանստանը գտնվում է մարդասիրական, քաղաքական եւ տնտեսական աղետի շեմին։ Մոտալուտ ձմեռը եւ պարենի պաշարների սպառման հեռանկարը իրավիճակը կարող են դարձնել կատաստրոֆիկ։ Անհրաժեշտ է աջակցել այդ երկրի բնակչությանը՝ հիմնական կարիքների բավարարման հարցում։ Կա խիստ անհրաժեշտություն միացյալ հումանիտար գործողություններ իրականացնելու ԵՄ եւ վերջինիս անդամ երկրների մասնակցությամբ։ Օգնությունը պետք է հատկացվի այնպիսի կազմակերպությունների միջոցով, որոնք կապված չեն թալիբների հետ»,- ասել է եվրապաշտոնյան։ Առնվազն անհրաժեշտ է մեկ միլիարդ եվրո, որպեսզի իրավիճակը աղետի չվերածվի։