Լեհաստանի վարչապետի թեկնածուն խոստացել է ապաշրջափակել Ուկրաինայի հետ սահմանը

Լեհաստանի վարչապետի թեկնածուն խոստացել է ապաշրջափակել Ուկրաինայի հետ սահմանը

Լեհական «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իր հավանական նշանակումից հետո կլուծի Վարշավայի և Կիևի միջև ծագած վեճերը։

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի հետ հարաբերություններում առաջնահերթությունը լինելու է լեհ ավիափոխադրողների գործադուլի խնդիրը։ Տուսկը խոստացել է, որ կգործի լեհական փոխադրողների շահերից ելնելով։ 
Միևնույն ժամանակ, նրա կառավարությունը մտադիր է «հարցերի լուծում փնտրել, որպեսզի վերջ դրվի սահմանային շրջափակմանը»։

Բացի այդ, Տուսկը քննադատել է Մատեուշ Մորավեցկու կառավարությանը Ուկրաինայի հետ հարաբերություններում սխալ հաշվարկների համար։