Հռոմի պապն Իրաքի քրիստոնյաներին ներման կոչ է արել

Հռոմի պապն Իրաքի քրիստոնյաներին ներման կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խաղաղ գոյակցության կոչ է արել Իրաքի պատերազմի հետևանքով ավերված Իրաքի հյուսիսում։ Ռոմանուս Պոնիֆեքսը խնդրել է երկրի քրիստոնյաներին ներել մահմեդական ծայրահեղականների կողմից իրենց նկատմամբ կատարված անարդարությունները։

Գրել է «ԵՎՐԱՆՅՈՒԶ» հեռարձակողը։

84-ամյա պապն աղոթել է Իրաքի պատերազմի զոհերի համար այն տարածքներում, որոնք երկրի քրիստոնյա փոքրամասնությունը լքել էր «Իսլամական պետության» զինյալների գործողությունների հետևանքով 2014-17 թվականներին։

Նա այցելել է Իրաք՝ խրախուսելու քրիստոնեական համայնքներին մնալ՝ չնայած տարիների պատերազմներին և հետապնդումներին։ Հռոմի պապն ուղևորվել է Մոսուլ քաղաք ու աղոթել հրապարակում՝ շրջապատված քրիստոնեական չորս եկեղեցիների ավերակներով:

2014-ին «Իրաքի և Լևանտի Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գրավել էր քաղաքը և խալիֆայություն հայտարարել Հյուսիսային Սիրիայից Իրաքի հյուսիսով և արևմուտքով ընկած տարածքը։ Քաղաքն ազատագրվել էր 9-ամսյա մարտերից հետո՝ 2017-ի հուլիսին:

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նինվեի հարթավայրերով ուղևորվել է Քարաքոշ քաղաք, որտեղ 2014-ին ԻՊ-ի հարձակումից փախչելուց հետո ընտանիքների միայն մի մասն է վերադարձել: Ֆրանցիսկոսն աղոթել է Անարատ Հղության եկեղեցում, որը հրկիզվել էր ԻՊ-ի կողմից ու վերականգնվել վերջին տարիներին: Շաբաթ օրը Հռոմի պապը հանդիպել է շիա հոգևորական, Մեծ այաթոլլա Ալի ալ-Սիստանիի հետ, ով ասել է, որ իրաքցի քրիստոնյաները պետք է կարողանան խաղաղության մեջ ապրել:

Ֆրանցիսկոսը նաև նշանակալի միջկրոնական հավաքույթ է անցկացրել՝ համայնքներին խաղաղ գոյակցության ուղերձ հղելով: