Երկարատև ամուսնության բանալին՝ ըստ Բայդենի

Երկարատև ամուսնության բանալին՝ ըստ Բայդենի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լավ սեռական հարաբերությունն անվանել է երկարատև ամուսնության բանալի։ Այս մասին հայտնի է դարձել Daily Mail-ին։

Հրատարակությունը ձեռք է բերել Քեթի Ռոջերսի «Ամերիկուհին. ժամանակակից առաջին տիկնոջ փոփոխությունները, Հիլարի Քլինթոնից Ջիլ Բայդեն» գրքից հատվածներ։ Այնտեղ նշվում է, որ 81–ամյա ամերիկացի առաջնորդը պարբերաբար նման խորհուրդներ է տալիս իր օգնականներին։

Մինչ այս ԱՄՆ առաջին տիկինը MSNBC-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ 81-ամյա ամուսնու տարիքը նրա առավելությունն է։ Նա բացատրել էր, որ Բայդենն ունի իմաստություն և փորձ, բացի այդ, նա ճանաչում է աշխարհի բոլոր առաջնորդներին։