Ատոմ Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց ավելի պահպանողական է (տեսանյութ)

Ատոմ Ջանջուղազյանը հակահեղափոխական չէ, բայց ավելի պահպանողական է (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից իր առաջարկած նախագծին դեմ արտահայտվելը նրա՝ պահպանողական լինելու հետևանք է:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը մշակում է օրենքի նախագիծ, որով քաղաքացիները բոլոր հարկերից ու տուրքերից զատ նաև պետք է վճարեն 6 տոկոս առողջապահության պետական ապահովագրության հարկ, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր դեմ է արտահայտվել այդ նախագծին՝ ասելով, որ դա մի կողմից բեռ է նվազեցնում, մյուս կողմից դա ազդում է երկրի մրցունակության աճին: