Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին

ԱԺ ապրիլյան պատերազմի Քննիչ հանձնաժողովն այսօր նիստ է արել եւ որոշել, որ ապրիլի 16-ին նիստ է անելու, որի ժամանակ քննելու է Սերժ Սարգսյանին։ Միաժամանակ պատասխան են պատրաստել՝ ՀՀ երրորդ նախագահի նամակին, որտեղ ասվում է, որ Կորոնավիրուսի հետ կապված իրենք թեստավորվել են, պաշտպանական միջոցառումներ են իրականացրել, իսկ ինչ վերաբերում է՝ նիստի ձայնագրմանը, ապա այն ձայնագրառվում է եւ պատրաստ են սկավառակը տրամադրել Սերժ Սարգսյանին։

Ի դեպ, ուշագրավ է, որ երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել հետաձգել այդ հանձնաժողովի աշխատանքները՝ երկրի մթնոլորտը բարելավելու համար, սակայն ԱԺ հանձնաժողովը այսօր որոշեց, որ նիստը կայանալու է՝ ի հեճուկս Տեր-Պետրոսյանի առաջարկի։