Ամբերդ ու Լոռի Բերդ այցելությունները կլինեն վճարովի

Ամբերդ ու Լոռի Բերդ այցելությունները կլինեն վճարովի

Հոկտեմբերի 10-ից Լոռի Բերդ և Ամբերդ պատմամշակութային արգելոցներ մուտքը կլինի վճարովի։ Այս մասին հայտարարել է։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը իր ՝ սեպտեմբերի 20-ի թիվ 845 հրամանով սահմանվել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մշտական այցելության ցուցադրության մուտքի տոմսի հետևյալ սակագները․ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային  արգելոց
ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝  700  ՀՀ  դրամ
Օտարերկրացիներ՝ 1400  ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ:
ՀՀ և ԼՂՀ տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 200 ՀՀ դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80  ՀՀ  դրամ
Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝  2000  ՀՀ  դրամ  
Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000  ՀՀ  դրամ:

«Լոռի  բերդ» քաղաքատեղի»  պատմամշակութային արգելոց
ՀՀ  քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝  650 ՀՀ դրամ
Օտարերկրացիներ՝ 1300  ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ:ՀՀ և ԼՂՀ  տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150  ՀՀ  դրամ
Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 80 ՀՀ դրամ
Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝  2000  ՀՀ  դրամ  
Օտար լեզվով անցկացվող բացատրություն` 4000  ՀՀ դրամ:
Մեզ հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանն ասաց, որ տոմսային տնտեսության անցնելու միակ նպատակը ենթակառուցվածքների զարգացումն է, նա նաև նշեց, որ մյուս տարի մյուս արգելոցները նույնպես կլինեն վճարովի․

« Ամեն տարվա սկզբին նախկին մշակույթի նախարարությունը մեզ հետ քննարկումների արդյունքում ստեղծվում է սուբսիդիա։ Սուբսիդիայի պլանի մեջ նաև լինում են կետեր, թե որ հուշարձան-արգելուցի տարածքում է սկսվելու տոմսային տնտեսություն։ Տոմասային տնտեսության նպատակաը արգելոցների ծարաշքում ենթակառուցվածքների զարգացման ապահովումն է։ Այն արտաբյուջեն, որը կուտակվում է, դրա հիմքի վրա կառուցվում են զուգարաններ, կառուցվում են սպասասրահներ։ Այսինքն՝ ենթակառուցվածքները զարգացնելու համար մտցվում է տոմսային տնտեսությունը, որովհետև պետական բյուջեն չափազանց սահմանափակ է ու հազիվ աշխատակազմի աշխատավարձերին է հերիքում, և բոլոր ենթակառուցվածքային աշխատանքների համար մենք օգտագործում ենք 13 արգելոցների և արգելոց-թանգարաններից կուտակած գումարները՝ այդ թվում Գառնին, Զվարթնոցը, Մեծամորը, և հոկտեմբերի 10-ից Լոռի Բերդն ու Ամբերդը։

Նպատակը մեկն է զարգացնել արգելոցների ենթակառուցվածքները։ Ուզում եմ նշել, որ այս պահին Լոռի Բերդի զուգարանների շինարարական աշխատանքներն են սկսվել, նախապատրաստական աշխատանքներ են գնում՝ հողի կատեգորիա փոխել և այլն։ Ամբերդում սելաֆների ժամանակ որ հողը քաշվում է, դրանց ջրհորդանների կառուցման նախապատրաստական աշխատանքներն են կատարավում։ Եկող տարի Ամբերդում նաև սպասասրահ է կառուցվելու։ Մենք պետք է ունենանք ոչ թե մի Գառնի և մի Զվարթնոց, որ զբոսաշրջիկներին այնտեղ տանենք ու բան ունենանք ցույց տալու, այլ․․․։ Մենք պետք է խոսենք նաև Զորաց քարերի, Բջնիի բերդի, Տավուշի բերդի մասին, որտեղ եկող տարի նույնպես կուենանք տոմսային տնտեսություն։ Մենք նպատակ ունենք Հայաստան եկող տուրիստներին ցույց տալ ոչ միայն Գառնին ու Գեղարդը, այլև բոլոր մեր արգելոցները»,- ասաց Գրիգորյանը։