Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ Ռ․Քոչարյանը ԲԿ է տեղափոխվել այսօր՝ հետազոտության։

ՔԿՎ-ից այլ մանրամասներ չհայտնեցին։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ նրա պաշտպանների հետ, սակայն նրանք հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Նշենք նաեւ, որ նախկինում դատարանում դատավորի հարցին ի պատասխան՝ առողջական խնդիր ունե՞ք, Ռոբերտ Քոչարյանը չէր ցանկացել պատասխանել։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։