21 հոգի մասնակցության հայտ է ներկայացրել, բայց անցել են 3-ը 

21 հոգի մասնակցության հայտ է ներկայացրել, բայց անցել են 3-ը 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի առաջին փուլն ավարտվել է։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 21 անձ, և տեղեկացանք, որ այդ 21 հոգուց ընդամենը 3 հոգին են անցել երկրորդ փուլ, որոնցից մեկը նախարարության իրավաբանական վարչության աշխատակից Գրիշա Բաղդասարյանն է, մյուսը՝ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական է եղել։ Քանի որ նախարարությունը հույժ գաղտնի է պահում թեկնածուների անունները, որ պղտոր ջրում ձուկ որսան, մյուսների անուններն իմանալ չհաջողվեց։

Բանն այն է, որ մենք նախարարությանը խնդրել էինք ներկայացնել մասնակցության հայտ ներկայացրած անձանց ցանկը, սակայն նախարարությունից մերժել էին՝ ասելով, որ չունեն այդ անձանց համաձայնությունը, ուստի նախարարությանը խնդրել էինք յուրաքանչյուրի համաձայնությունը հարցնել և ներկայացնել ցանկը, և, ըստ նախարարության պատասխանի, իբրև թե 21 հոգուց միայն 2-ն էին համաձայնել իրենց անունները հրապարակել՝ Վաղինակ Արամի Հովհաննիսյանը և Կարեն Հրաչյայի Մելիքսեթյանը։ Մենք փորձեցինք նախարարությունից պարզաբանում ստանալ, սակայն մեզ չհաջողվեց, հեռախոսահամարը անհասանելի էր։