Հորդորում են ամերիկացիներին հեռանալ Լիբանանից
ԱՄՆ Բեյրութի դեսապանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին հեռանալ Լիբանանից, օգտվելով հասանելի ցանկացած ավիաթռիչքից։
Այս մասին համապատասխան հայտարարություն է հրապարակվել Բեյրութի ամերիկյան դեսպանատան սոցկայքային էջում։ «Որոշ ավիաընկերություններ դադարեցրել են ելքային թռիչքները Լիբանանից։
Սակայն որոշ ելքային թռիչքային ուղղություններ դեռ պահպանվում են։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին հեռանալ Լիբանանից ցանկացած հասանելի ավիաթռիչքով»,- ասված է հայտարարության մեջ։
Հորդորվում է դա անել հանուն սեփական անվտանգության ապահովման։
Կարծիքներ