Սպիտակ արջերը չեն կարողացել հեռանալ բնակավայրի մերձակա տարածքներից եւ մնացել են մարդկանց կողքին (տեսանյութ)

Սպիտակ արջերը չեն կարողացել հեռանալ բնակավայրի մերձակա տարածքներից եւ մնացել են մարդկանց կողքին (տեսանյութ)

Գլոբալ տաքացումը հանգեցրել է նրան, որ 56 սպիտակ արջեր չեն կարողացել հեռանալ ՌԴ Չուկոտիայի գյուղերից մեկի մոտակա տարածքներից եւ մնացել են մարդկանցից ոչ մեծ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Վայրի բնության միջազգային հիմնադրամը։

Մասնագետները ֆիքսել են, որ գրեթե բոլոր արջերը, որոնք մնացել են մարդկանց կողքին, նիհար են, երիտասարդ, կան նաեւ էգ արջեր՝ իրենց քոթոթներով։ Բնապահպանները հայտարարում են, որ կենդանիների սննդի հետ կապված կարող են ի հայտ գալ խնդիրներ։ Մերձակա գյուղում բոլոր տեսակի հանրային միջոցառումները չեղարկվել են մինչեւ այն պահը, քանի դեռ սպիտակ արջերը կգտնվեն բնակավայրերին մոտ հեռավորության վրա։