Ոստիկանները պիտի ապահովեն, որ Շահումյան հրապարակը լինի դատարկ. Մարության

Ոստիկանները պիտի ապահովեն, որ Շահումյան հրապարակը լինի դատարկ. Մարության

Շահումյան հրապարակը շարունակվում է գործարկվել որպես կայանատեղի: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում բարձրաձայնեց ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ՝ Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի տրամադրելը արգելվել էր: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ավագանու այդ որոշումը ճիշտ էր, և այն պետք է պահպանվի. «Ոստիկանները պիտի ապահովեն, որ Շահումյան հրապարակը լինի դատարկ»,- ընդգծեց քաղաքապետը: