Ապշած եմ. այստեղ տեսա կառավարություն-հասարակություն իսկական կապը

Ապշած եմ. այստեղ տեսա կառավարություն-հասարակություն իսկական կապը

Արցախի Հանրապետությունում այսօր բերքի տոն է: Հայաստանում գործող «Կանաչ արահետ » կազմակերպության մենեջեր Ստելլա Սարուխանյանն այնքան է տպավորվել միջոցառումից, որ գրել է.  «Ապշած եմ…Հզոր է կազմակերպված…Այստեղ տեսա կառավարություն- հասարակություն իսկական կապը, հոգատարությունը, սերն ու միասնական (սպայկան) լինելը:

Երկրի նախագահը, գյուղնախարարը, փոխնախարարները, կառավարության բոլոր աշխատակիցները ամբողջ օրը շրջում էին տաղավարներով, շփվում մասնակիցների հետ, զրուցում, նկարվում…»: Այնուհետև վստահություն  է հայտնել, որ «Կանաչ արահետ »-ի տնօրինությունը ամեն ինչ կանի, որպեսզի  նոր համագործակցություն սկսի Արցախի հետ:
«Հեռավորությունից չեմ վախենում, ամեն օր կգամ կգնամ: Իսկ ավելի ճիշտ, Արցախ կտեղափոխվեմ…»,-ավելացրել է նա:

Լուսանկարները՝ Ստելլա Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից