ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը՝ Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը՝ Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր

2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։ 

Գենադի Իվանովիչ Շատկովը խորհրդային սիրողական բռնցքամարտիկ է, ով հանդես է եկել միջին և թեթև քաշային կարգերում։ XVI օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև 75 կգ քաշային կարգում, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ եռակի չեմպիոն։ Ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի և ականավոր բռնցքամարտիկի կոչում։

Հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավորը դարձավ «ԳեոՊրոՄայնինգ» գոլդ ընկերությունը։

Արարատ քաղաքի մարզադպրոցի չորս սաներ գրավեցին պատվավոր մրցանակային տեղեր՝ Արմեն Պողոսյան, Արման Մուսախանյան, Նորայր Հակոբյան՝ 1-ին տեղ, Արթուր Խլխաթյան՝ 3-րդ տեղ, հաղթանակները նվիրելով վերջին պատերազմում զոհված տղաների հիշատակին։

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին. «Շնորհավորում եմ մեր մարզիկներին մրցաշարում ցուցաբերած գերազանց արդյունքների  կապակցությամբ։ «ԳՊՄ գոլդ» ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և առողջ ապրելակերպին։  Հատկանշական է մեր մասնակցությունը մեր ներկայության համայնքներում սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը,  որն առաջին հերթին ուղղված է սպորտին աջակցելուն և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը»։