Ողբերգություն՝ Ստեփանավանում. զոհ և վիրավորներ կան

Ողբերգություն՝ Ստեփանավանում. զոհ և վիրավորներ կան

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտե շենքում բռնկված հրդեհի հետևանքով 1 անձ մահացել է, 6 բնակիչ էլ դիմել է բուժօգնության։ Տեղեկությունը 
հաստատել են ՀՀ ՆԳՆ-ից:

Հրդեհը բռնկվել է այս գիշեր` ժամը 04։42-ի սահմաններում։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում` մոտ 450 քմ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան։ Սկզբում դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության էր մեկնել ևս 4 մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։