Մահացել է այն գիտնականը, ում շնորհիվ Գագարինը հասել է տիեզերք

Մահացել է այն գիտնականը, ում շնորհիվ Գագարինը հասել է տիեզերք

95 տարեկան հասակում մահացել է ակադեմիկոս Թիմուր Էնեեւը։ Նա այն գիտնականն է, ով հաշվարկել ու բացահայտել է, որ մարդը տիեզերք դուրս գալուց հետո կարող է հետ վերադառնալ Երկիր մոլորակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Էնեեւը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 23-ին, Գրոզնիում։ 1950-ական թթ գիտնականը զբաղվել է բազմասանդուղք հրթիռների ուղղվածության կառավարման խնդիրներով։ Իր ուսումնասիրությունների արդյունքները օգտագործվել են 1957 թվականին Երկրի առաջին արհեստական արբանյակի արձակման մեջ։ Նրա հաշվարկները նաեւ օգտագործվել են 1961 թվականին Գագարինի տիեզերք թռիչք կատարելու մեջ։