ՀԿԵ մանեւրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով

ՀԿԵ մանեւրային ջերմաքարշի բոցավառումը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով

Հունիսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում, 2862-րդ կմ-ին (Էջմիածին կայարանի հարեւանությամբ) բոցավառվել է Հարավկովկասյան երկաթուղու մանեւրային ջերմաքարշը: Հրդեհը մարվել է, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցությամբ:

Հրդեհի պատճառը տեխնիկական է, մեքենավարն ու նրա օգնականը չեն տուժել:

Ջերմաքարշին էական վնաս չի հասցվել, այն ենթակա է վերանորոգման:

ՀԿԵ-ն շնորհակալություն է հայտնում ԱԻՆ-ի աշխատակիցներին` արագ արձագանքելու եւ արդյունավետ օգնության համար: Դեպքի պատճառները տեխնիկական են: 
Լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի կլինի ընկերության ներքին հետաքննությունից հետո: