Չկա Հակոբ Սանասարյանը. Ինձ մնում է զարմանալ այս լռության կապակցությամբ

Չկա Հակոբ Սանասարյանը. Ինձ մնում է զարմանալ այս լռության կապակցությամբ

Բացառիկ խելք, ազնիվ, սկզբունքային, անկաշառ, աննահանջ ու մաքրամաքուր` ինչպես ինքն էր։ Կյանք, որ անմնացորդ ծառայություն էր իր ժողովրդին, խոսք, որ անվրեպ կրակվում էր դիմացինի ճակատին, իր գենին, ցեղին անխարդախ նվիրում, Մարդ ով մտահոգված էր ոչ միայն ազգապահպան հարցերով, այլև շրջակա աշխարհը, մարդկության արգանդը առողջ և անվնաս պահելու խնդիրներով։ Հիմա չկա։ Չկա Հակոբ Սանասարյանը` ով իսկապես ազգային արժեք էր։ Ինձ մնում է զարմանալ այն լռության կապակցությամբ, որ ուղեկցում է նրա հիշատակին։ Մամուլը, հեռուստատեսությունը, կայքերը ևս լուռ են։ Ափսոս, հազար ափսոս... Մարդը մեռավ , Մարդը կկորչի, Մարդը գնում է անտարբերության շավիղով։ Էլ ու՞մ օրինակով պիտի դաստիարակենք մատաղ սերունդին։

Լևոն Ջավախյան